Խորհրդարանական պատվիրակությունը Չուգոշվիլիի գլխավորությամբ մեկնել է ԱՄՆ, ՄԱԿ-ի կանանց կարգավիճակը սահմանող հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով
Խորհրդարանական պատվիրակությունը Չուգոշվիլիի գլխավորությամբ մեկնել է ԱՄՆ, ՄԱԿ-ի կանանց կարգավիճակը սահմանող հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ թամար Չուգոշվիլիի գլխավորությամբ, մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ՄԱԿ-ի կանանց կարգավիճակը սահմանող հանձնաժողովի հերթով 62-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Վրաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ ՝ Էլենե Խոշտարիան և Դիմիտրի Ցքիթիշվիլին, Վրաստանի կառավարության վարչության մարդու իրավունքների քարտուղարության ղեկավար Նատալյա Ջալիաշվիլին, ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն և Կատո Միքելաձեի մրցանակակիր, կանանց իրավունքների ակտիվիստ Քեթևան Խիդաշելին:

Նստաշրջանի շրջանակներում, մարտի 12-ին UNDP Վրաստանը և ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչությունը, զուգահեռաբար հյուրընկալելու է  «գյուղում բնակվող կանանց և աղջիկների ուժեղացումը, նրանց համար որոշումների ընդունման հնարավորությունների մեծացման ճանապարհով» միջոցառումը:

Խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ, Թամար Չուգոշվիլին խոսքով դիմելու է նստաշրջանի մասնակիցներին և խոսելու է Վրաստանում այդ ուղղությամբ իրականացրած փոփոխությունների մասին:

Բացի այդ Վրաստանի պատվիրակության անդամները ԱՄՆ-ում անց են կացնելու երկկողմ հանդիպումներ:

ՄԱԿ-ի կանանց կարգավիճակը սահմանող հանձնաժողովը, որը հիմնվել է 1946 թվականին, գլոբալ միջկառավարական մարմին է և աջակցում է գենդերային հավասարությանը և կանանց դերի ուժեղացմանը: