Խորհրդարանական հանձնաժողովներում կառավարությանը վստահության հայտնելու հարցով քննարկումները կշարունակվեն նաև այսօր
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովներում, խմբակցություններում, ընդդիմադիր խմբերում շարունակվում է կառավարությանը վստահություն հայտնելու հարցի քննարկումը: Իսկ երկուշաբթի օրը, պատգամավորները լիագումար նիստում որոշում կկայացնեն կառավարությանը վստահություն հայտարարելու մասին:
Այսօր տեղի կունենա կրթության, գիտության և մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Նիստում նախատեսվում է քննարկել վստահության համար վարչապետի կողմից ներկայացրած կառավարության կազմը և «Եվրոպական պետության կառուցման համար» 2021-2024թթ. կառավարության ծրագիրը:
Ավելի ուշ տեղի կունենա Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման, պաշտպանության և անվտանգության, իրավաբանական հարցերի և ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովների համատեղ նիստ: Այս նիստում նախատեսվում է քննարկել վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ներկայացրած կառավարության կազմը:
Երեկ, կառավարությանը վստահություն հայտնելու հարցը քննարկել են ֆինանսա-բյուջետային, բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության, ագրարային հարցերի, բնապահպանության և բնական պաշարների, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Բացի այդ, կայացել է Եվրոպայի հետ ինտեգրման, սփյուռքի և Կովկասի հարցերով և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում պատգամավորները աջակցել են ներկայացրած կառավարական ծրագրին և թեկնածուներին:
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության նոր կազմը ներկայացրել է երկու օր առաջ: Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Ջուանշեր Բուրճուլաձեն կլինի պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Քարսելաձեն ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը: