Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությունը ավարտվել է
Վրաստանում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների երկրորդ փուլում 17 մեծամասնական ընտրատարածքներում քվեարկությունն արդեն ավարտվել է:
Ընտրական օրենսդրության համաձայն, ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկում նշվել են հոկտեմբերի 31-ի ընտրություններում համապատասխան մեծամասնական ընտրատարածքներում լավագույն արդյունքներ գրանցած երկու թեկնածուները:
Երկրորդ փուլում ընտրողներին սպասարկել է 1 914 տեղամաս և ինը բացառության տեսքով ստեղծված տեղամաս: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժհաստատություններում և մեկուսացված ընտրողներին (կարանտին, ինքնամեկուսացում), ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար ստեղծվել են 80 հատուկ տեղամասեր:
Հատկանշական է, որ կառավարության որոշման մեջ կատարվել է փոփոխություն, որի հիման վրա նոյեմբերի 20-ից վերացվել է տեղաշարժի սահմանափակումը, Հետևաբար, ընտրական գործընթացում ներգրավված կողմերը կկարողանան առանց սահմանափակումների տեղաշարժվել: Հրամանագիրն ուժի մեջ է մինչև նոյեմբերի 22-ի առավոտյան 05:00-ն:
Քվեարկության գործընթացի ավարտից հետո, կսկսվի ձայների հաշվարկի ընթացակարգը: Տեղամասերի ամփոփ արձանագրությունները կազմվելուց հետո դրանք հնարավորինս շուտ կներկայացվեն ԿԸՀ -ի համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանք կբեռնվեն results.cec.gov.ge կայքում:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարեցին մեկ տոկոսանոց շեմը և հայտնվեցին խորհրդարանում, հրաժարվել են մտնել օրենսդիր մարմին: Ութ կուսակցություններ հրաժարվել են իրենց պատգամավորական մանդատներից, այդ կուսակցություններն են՝ «Միասնական ազգային շարժում – ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Գիրչի», «Մոքալաքեեբի», «Լեյբորիստական կուսակցություն»: Նրանք նույնպես չեն ճանաչում ընտրությունների երկրորդ փուլը: Այնուամենայնիվ, այսօրվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում էին, քանի որ ըստ օրենքի ՝ անհնար է հետ վերցնել թեկնածությունը ընտրությունների երկրորդ փուլից: