Խորհրդանշական է, որ Նիկանոր Մելիան սադրանք կազմակերպեց Եվրամիության գրասենյակի դեմ, մինչ դեսպանների հետ հանդիպումը, դա ցուցադրական հայտ էր, նա արհամարում է արևմտյան գործընկերների կոչերը. Իրակլի Կոբախիձե
Խորհրդանշական է, որ Նիկանոր Մելիան սադրանք կազմակերպեց Եվրամիության գրասենյակի դեմ, մինչ դեսպանների հետ հանդիպումը, դա ցուցադրական հայտ էր, նա արհամարում է արևմտյան գործընկերների կոչերը. Իրակլի Կոբախիձե

Նիկա Մելիան անխելք խուլիգան է, սադրիչ, ով իր քաղաքական շանսը տեսնում է միայն սադրանքների մեջ, – այսօրվա ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, խորհրդանշական է, որ Նիկանոր Մելիան Եվրամիության դեսպանների հետ հանդիպումից առաջ սադրել է Եվրամիության գրասենյակի առջև, դա ցուցադրական հայտ էր, որ Մելիան անտեսում է արևմտյան գործընկերների կոչերը:

«Ես ուզում եմ շատ կարճ մեկնաբանություն տալ Նիկանոր Մելիայի այսօրվա սադրանքին: Վերջին օրերի ընթացքում մենք ամեն օր խոսում էինք այն մասին, որ լուրջ շարժեր էին նախատեսվում «Ազգային շարժման» գրասենյակներում` նախընտրական միջավայրն արհեստականորեն վատթարացնելու համար: Մենք դրա օրինակները տեսել ենք Քարելիում, Դմանիսիում, Բաթումում և Խելվաչաուրիում վերջին մի քանի օրերի ընթացքում: Այսօրվա փաստը հստակ ապացուցում է, որ նշված 4 մունիցիպալիտետներում տեղի ունեցածը ինքնաբուխ սադրանքներ չէին և դրանց հետևում կանգնած էր «Ազգային շարժման» ծրագիրը: Մենք այսօր դրա մեկ այլ օրինակ տեսանք Նիկանոր Մելիայի կատարմամբ, ով անխելք խուլիգան և սադրիչ է և իր քաղաքական շանսը տեսնում է միայն սադրանքների մեջ:

Խորհրդանշական է, որ Նիկանոր Մելիան Եվրամիության գրասենյակի առջև սադրանքներ է ձեռնարկել Եվրամիության դեսպանների հետ հանդիպումից առաջ: Դա ցուցադրական հայտ էր, որ Մելիան անտեսում է մեր արևմտյան գործընկերների կոչերը և գիտակցաբար խառնում բևեռացումը նրանց գրասենյակի առջև: Այսօրվա սադրանքը նույնպես ապացուցում է, որ շատ դժվար է նման սադրանքներին չարձագանքելը: Ինձ համար նույնպես դժվար էր դիմանալ այսօրվա սադրանքներին և վիրավորանքներին, հատկապես հանցագործի կողմից: Ես ներողություն եմ խնդրում հասարակությունից այն խոսքերի համար, որոնք նրանք այսօր լսել են ինձանից:

Այս ֆոնին ես կցանկանայի ևս մեկ անգամ կոչ անել մեր համախոհներից յուրաքանչյուրին, մեր կուսակիցներին և ակտիվիստներին` համբերատար մոտենալ ցանկացած նման սադրանքի: Մենք պետք է ապահովենք հանգիստ ու խաղաղ ընտրական միջավայր: Հոկտեմբերի 2-ին «Վրացական երազանքը» համոզիչ կերպով կհաղթի ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որից հետո հանցագործները վերջնականապես կհեռանան քաղաքականությունից»,-ասել է Իրակլի Կոբախիձեն: