Խորավայի փողոցում սպանության գործով չեմ բացառում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ զարգացումը. Նաթիա Մեզվրիշվիլի
Գլխավոր դատախազությունը Խորավայի փողոցում սպանության գործով կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով ձերբակալված անչափահաս Դ.Ղ.-ին հավանաբար այսօր կներկայացնի մեղադրանք,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:
Ինչպես նա հայտնել է լրագրողներին, ներքին գործերի նախարարության կողմից Խորավայի փողոցում սպանության հիմնական գործից առանձնացած գործի շրջանակներում անչափահաս վկաներից մեկին ձերբակալել են երեկ:
«Գլխավոր դատախազությունը նշված անձին հավանաբար այսօր կներկայացնի մեղադրանք: Հետաքննությունը շարունակվում է տարբեր ուղղություններով և չեմ բացառում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ զարգացման հնարավորությունը: Սա ասել ենք բազմիցս և երեկվա կալանավորումը դրա ապացույցն է»,- նշել է Մեզվրիշվիլին:
Հարցին, նախատեսվում է, թե ոչ Մ.Կ.-ի ձերբակալությունը, Մեզվրիշվիլին պատասխանել է, որ կոնկրետ չի կարող ասել, թե հետաքննությունը ինչ ապացույցներ կկարողանա ձեռք բերել: