Խոբիում վթարի ժամանակ տուժած ոստիկաններից մեկը մահացել է
Խոբիում վթարի ժամանակ տուժած ոստիկաններից մեկը մահացել է

Զուգդիդի-Թբիլիսի կենտոնական մայրուղու վրա, Խոբի շրջանի Խամիսքուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ տուժած ոստիկաններից մեկը մահացել է: Այս մասին առաջին ալիքի լրագրողին հայտնել են Զուգդիդի կենտրոնական հիվանդանոցում:

Նշենք, որ վթարի հետևանքով տուժել էր երկու մարդ:

Վթարի ժամանակ մեքենայում գտնվում էր ներքին գործերի նախարարության առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի Զուգդիդիի վարչության հինգ աշխատակից:

Դեռևս անհայտ է վթարի պատճառները, ընթանում է հետաքննություն: