Խիստ վերահսկմամբ արդեն հնարավոր է ընդլայնենք այն երկրների ցանկը, որտեղից Վրաստան հնարավոր է մուտք գործել միայն «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանով. Նաթիա Թուրնավա
Խիստ վերահսկմամբ արդեն հնարավոր է ընդլայնենք այն երկրների ցանկը, որտեղից Վրաստան հնարավոր է մուտք գործել միայն «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանով: Ավելացել են հարևան երկրները ամբողջությամբ և տարածաշրջանի երկրներ, ինչպիսիք են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար, Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, որոշումը կօգնի վերականգնել զբոսաշրջության ոլորտը:
«Մենք նախնական տեղեկություն ունենք այն մասին, որ այդ երկրներից որոշ ավիաընկերություններ գալիս են Վրաստան, բայց նրանք պատրաստ են ընդլայնել չվերթների առեալը, այդ թվում ՝ նույնիսկ Ղազախստանից Քութայիսիի միջազգային օդանավակայան, ներառյալ ցածրարժեք ավիաընկերությունները, և դա շատ կարևոր կլինի ապագայում զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար»,- ասել է Թուրնավան: