Խինչեգաշվիլին 0:4 պարտվելուց հետո հանդիպումը ավարտել է հաղթանակով (տեսանյութ)

Ավարտվել է Հնդկաստանի ըմբշամարտի լիգայի չորրորդ տուրը: Վերջին տուրը եզրափակվել է Վլադիմիր Խինչեգաշվիլիի «Հարիանա Համերսի» և «Մումբայի» հանդիպմամբ:

Խինչեգաշվիլիի մրցակիցը Ասիայի խաղերի չեմպիոն և աշխարհի կրկնակի մրցանակակիր 25-ամյա մոնղոլ Էրդենեբատին Բախբայարն էր:

Մենամարտը մեկնարկել է մոնղոլ մարզիկի առավելությամբ և առաջին խաղակեսը ավարտվել 4:0 հաշվով: Հանդիպման երկրորդ կեսի ավարտին Վլադիմիրին հաջողվել է կրճատել հանդիպման հաշիվը, իսկ հանդիպման ավարտից 20 վարկյան շուտ նա հավասարեցրել է հաշիվը և գեղեցիկ ոճով վաստակել ևս 4 միավոր, ֆիքսելով 8:4 հաշիվը:

Այս հանդիպումից հետո, կազմակերպիչները մրցաշարի 12-րդ օրվա լավագույն մարզիկ են անվանել հենց Խինչեգաշվիլիին:

Ինչ վերաբերում է թիմային մրցաշարին, ապա Խինչեգաշվիլիի «Հարիանա Համերս»-ը Գենո Պետրիաշվիլիի «Պանջաբ Ռոյալի» հետ միասին կիսում է երկրորդ և երրորդ հորիզոնականը: «Հարիանա Համերս»-ը իր հերթական հանդիպումը անց է կացնելու հունվարի 23-ին մրցաշարի առաջատար «Դանգալ»-ի թիմի  հետ, իսկ Պետրիաշվիլիի թիմը մրցելու է «Մումբայի» հետ: Այս հանդիպումներից հետո կայանալու են կիսաեզրափակիչ հանդիպումները: Արդեն հայտնի է, որ վրաց մարզիկների թիմերը անցել են հաջորդ փուլ: