Խաշուրիում ՊԱԾ-ի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցը մահացած է գտնվել իր մեքենայում, Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակցի մահվան դեպքի առթիվ: Տեղեկատվությունը հրապարակում է Վրաստանի դատախազությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, աշխատակիցը մահացած է գտնվել Խաշուրիում իր մեքենայում՝ ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից։
«Շիդա Քարթլիի և Մցխեթա Մթիանեթիի շրջանի դատախազության քննչական բաժինը հետաքննություն է սկսել Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակցի մահվան դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն։
Այսօր Խաշուրիում, Տաբիձե փողոցում իր մեքենայում մահացած է գտնվել կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակից՝ ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից: Ձեռնարկվում են համապատասխան անհետաձգելի քննչական գործողություններ», – ասվում է դատախազության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։