Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների առանձին հատվածներում սահմանվել են երթեւեկության հատուկ ռեժիմներ։