Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված ինտեսնիվ մաքրման աշխատանքներից հետո, միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ30-կմ96 (Բորջոմի-Վալե սահման) հատվածում ավտոճանապարհը անցանելի է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ինտենսիվ ձյան պատճառով, Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի կմ30-կմ96 հատվածում արգելվում էր կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: