Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմոբիլային ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

10:12, 15.12.2024

Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմոբիլային ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը,- այս մասին հայտնում են ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից։

«Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմոբիլային ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև M3 կարգի՝ 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղևորների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշված է ավտոճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ