Խարկովում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Խարկով քաղաքում ամենաբեռնված ավտոմայրուղիներից մեկի ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր են գրանցվել։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է երկու մարդ, իսկ ութը՝ վիրավորվել։ Բացի այդ, մի քանի ավտոմեքենա այրվել է։
Ռուսական զորքերը Խարկովի շրջանի ուղղությամբ կիրառել են կառավարվող ավիառումբեր։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ Ռուսաստանը Խարկովի համայնքի ուղղությամբ երեք կառավարվող ավիառումբ է արձակել, որոնցից երկուսը ընկել են Խարկովի մերձակայքում։
Ռումբերի ընկնելու վայրերը և հետևանքները դեռ ճշգրտվում են։ Երրորդ ավիառումբը ընկել է քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկի վրա։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ վայրում որևէ ռազմական օբյեկտ չկա, այնտեղ գտնվում են բացառապես քաղաքացիական շինություններ։