Ռոնալդինյոն Բաթումիում է

21:55, 04.11.2026
Ռոնալդինյոն այցելում է Բաթումի։ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդին հյուրընկալել է Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն։
«Այսօր կառավարության անդամների և Բաթումի քաղաքապետի հետ միասին հանդիպեցինք համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոյին։
Հանդիպմանը ներկա էին իտալական Cipriani բրենդի ղեկավար Ջուզեպե Չիպրիանին, ORBI Group-ի գլխավոր տնօրեն Իրակլի Կվերղելիձեն և BLOCK Group-ի ղեկավար Թորնիկե Ջանաշվիլին։
Նման այցելությունները Բաթումիի համար միջազգային ուշադրություն գրավելու և մեր քաղաքը ավելի լայն լսարանին ներկայացնելու հնարավորություն են։
Կարևոր է, որ այս հետաքրքրությունը ծառայի զբոսաշրջության զարգացմանը, նոր գործարար կապերի հաստատմանն ու տեղական բիզնեսի համար ավելի շատ հնարավորությունների ստեղծմանը», – սոցիալական ցանցում գրում է Զուրաբ Պատարաձեն։

Նմանատիպ