Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

11:04, 12.10.2026

Խարկովի ծայրամասում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ հղում անելով Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին։

Պաշտոնյայի խոսքով՝ հարձակման թիրախը եղել է մթերային խանութներից մեկը։

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մեկնարկի մասին։

Նմանատիպ