Խարկովի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել
Խարկովի վրա ռուսական կառավարվող ավիառումբով հասցված հարվածի հետևանքով մեկ կին է զոհվել, տասը մարդ՝ վիրավորվել։
Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ տուժել է քաղաքի Նեմիշլյանսկի շրջանի բնակելի թաղամասերից մեկը։
Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ Խարկովի քաղաքապետը նշել է, որ հարվածը թիրախավորել է մասնավոր տների մոտակայքում գտնվող լցակայանը։ Տեղեկությունների համաձայն՝ ավերված տան փլատակներից դուրս է բերվել 35-ամյա մի կին։
«Ցավոք, չնայած բուժանձնակազմի բոլոր ջանքերին, նա մահացել է ստացած վնասվածքներից»,- գրել է Տերեխովը։
Վնասվել են երեսունհինգ տուն և ութ տրանսպորտային միջոց։ Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի՝ տուժածների թվում են 7-ամյա տղա, 44, 62 և 72 տարեկան կանայք, ինչպես նաև 30, 61, 47 և 36 տարեկան տղամարդիկ։