Խարկովի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնը, մեկ մարդ զոհվել է
Խարկովի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնը, մեկ մարդ զոհվել է

Ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնը. Տեղեկությունը սոցցանցում տարածում է Խարկովի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ուշադրություն Խարկովի բնակիչներ. մնացեք ապաստարաններում. Օկուպանտները հարձակվեցին Խարկովի վրա։ Ռումբն ընկել է Խարկովի Կիևի շրջանում։ Ցավոք, մեկ մարդ մահացել է, մեկ անցորդ վիրավորվել է»,- գրել է Սինեգուբովը։

Նշենք, որ ռուսները երեկ երեկոյան եւս ռմբակոծել են Խարկովը։ Հարվածները հասցվել են Խարկովի էլեկտրակայանում, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։