Խաղաղությունը և իրավակարգը պաշտպանելու ենք ժողովրդավարական մեթոդներով, սակայն միևնույն ժամանակ, Վրաստանում մշտապես լինելու է արդարադատության բարձր չափանիշ. Մամուկա Բախտաձե
Ցանկանում եմ ողջ պատասխանատվությամբ հայտարարել իմ քաղաքական թիմի անունից ՝ մենք խաղաղությունը և իրավակարգը պաշտպանելու ենք ժողովրդավարական մեթոդներով, սակայն միևնույն ժամանակ, Վրաստանում մշտապես լինելու է արդարադատության բարձր չափանիշը,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, արել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում, Դավիթ Կիրկիտաձեի ձերբակալությանը վերաբերող հարցին պատասխանելիս:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, իշխանությունների քաղաքական օպոնենտները փորձում են, որ այս դեպքին տան քաղաքական ուղղություն:
Մամուկա Բախտաձեի խոսքերով, տեղի է ունեցել կոնկրետ իրավախախտում, այդ իսկ պատճառով արձագանքը եղել է օրենքի շրջանակներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan