Խաղաղ օվկիանոսի կողմից Ճապոնիային է մոտենում «Ջոնդար» թայֆունը: Աղետը մայրաքաղաքում Տոկիոյում տեղի է ունենալու կիրակի օրը:
Ուժգին քամու հետ սպասվում է նաև անձրև: Հոնսյու կղզին անցնելուց հետո, Թայֆունը տեղաշարժվելու է Ճապոնիայի ծովի ուղղությամբ:
Երկրում օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին մահացածների թիվը հասել է 80-ի:
Շոգից վատացած հարյուրավոր մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց: Ճապոնիայում օդի ջերմաստիճանը հասնում է 40-41 աստիճանի: