«Wildberries» ընկերությունը Ռյազանում գտնվող լոգիստիկ օբյեկտից տարհանել է աշխատակիցներին
«Wildberries» ընկերությունը Ռյազանում գտնվող լոգիստիկ օբյեկտից աշխատակիցների տարհանում է իրականացրել: Այս մասին տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:
Ընկերության հայտարարության համաձայն՝ Ռյազանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտի աշխատակիցների տարհանումն իրականացվել է անվտանգության պահանջներին համապատասխան: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է, որ տարածաշրջանում հետ է մղվել անօդաչու թռչող սարքերի մասսայական հարձակումը:
Հայտարարված է եղել օդային տագնապ:
Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել:
Հարձակումների հետևանքով վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց: