Washington Post. Պենտագոնը Սպիտակ տնից ավելի քան 200 միլիարդ դոլար է խնդրել Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար
Ըստ Washington Post-ի՝ Պենտագոնը խնդրել է Սպիտակ տանը հատկացնել ավելի քան 200 միլիարդ դոլար՝ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար։
Հրապարակման համաձայն՝ Պենտագոնը վերջին երկու շաբաթների ընթացքում քննարկել է մի քանի տարբեր ֆինանսավորման պահանջներ։ Այս տարբերակը, ըստ Washington Post-ի, հավանաբար լուրջ հակասություններ կառաջացնի Կոնգրեսում։
Ինչպես գրում է BBC-ն, այս գումարը նախատեսված է պատերազմում օգտագործված զինամթերքի և զենքի պաշարները շտապ համալրելու համար։ Պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն տարբեր լրատվական գործակալությունների տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման առաջին շաբաթում ծախսել է ավելի քան 11 միլիարդ դոլար։
Հարկ է նշել, որ դեկտեմբերին Կոնգրեսը հաստատել է այս տարի պաշտպանական ծախսերի համար ռեկորդային 901 միլիարդ դոլար, չնայած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը պաշտպանական բյուջեն պետք է հասնի 1,5 տրիլիոն դոլարի։