«Wall Street Journal» – Թրամփը դադարեցնում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» արշավը
Թրամփը դադարեցրել է Իրանի նկատմամբ իր «առավելագույն ճնշման» արշավը, գրում է ամերիկյան «Wall Street Journal» հրատարակությունը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը տեղեկատվություն է հրապարակել Իրանի նկատմամբ ցանկացած նոր պատժամիջոցների կասեցման մասին։
Հրապարակման համաձայն, նոր քաղաքականությունը հաղորդվել է Ազգային անվտանգության խորհրդի և Ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա՝ Պետդեպարտամենտին։
ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարում է, որ նոր պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած որոշում կհայտարարվի Սպիտակ տան կամ համապատասխան վարչակազմի կողմից։ Մայիսի 21-ից ի վեր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ այս քաղաքականությունը պարզապես իրականացվում է միջուկային բանակցությունների համատեքստում նոր պատժամիջոցները դանդաղեցնելու և ուշադիր վերանայելու համար։