Wall Street Journal. Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի համաձայնել միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր պահանջներին
Wall Street Journal. Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի համաձայնել միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր պահանջներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի կատարել միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր պահանջները, հաղորդում է Wall Street Journal-ը։

Ինչպես նշվում է հոդվածում, սա կլինի Թեհրանի վրա համաձայնության հասնելու համար ճնշման առաջին քայլը, սակայն այն չի ենթադրում լիարժեք հարձակում, որը կարող է լուրջ հակահարված առաջացնել։

Անանուն աղբյուրի խոսքով, եթե Թրամփը վերջապես համաձայնի, առաջին հարվածները կարող են իրականացվել մի քանի օրվա ընթացքում, և հարձակումը կուղղվի մի քանի ռազմական կամ կառավարական օբյեկտների։ Եթե Իրանը շարունակի հրաժարվել դադարեցնել ուրանի հարստացումը, ԱՄՆ-ն կպատասխանի ռեժիմի օբյեկտների դեմ լայնածավալ հարձակումներով, որոնք կարող են ուղղված լինել Թեհրանի ռեժիմի տապալմանը։

Wall Street Journal-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփը կարող է աստիճանաբար ուժեղացնել հարձակումները՝ սկսելով փոքր հարվածներից և անցնելով ավելի մեծ հարձակումների, եթե իրանական ռեժիմը կամ չդադարեցնի իր միջուկային ծրագիրը, կամ չփլուզվի։