Wall Street Journal. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, սակայն ցանկանում է տեսնել ուժեղ, լավ զինված Ուկրաինա ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հիմնվելով բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
Ինչպես գրում է հրատարակությունը, Թրամփը նշված հայտարարությունն արել է դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
Թրամփը նաև եվրոպացիներին կոչ է արել ավելին անել՝ համոզելու Չինաստանին ճնշում գործադրել Կրեմլի վրա՝ դադարեցնելու հակամարտությունը, գրում է «Wall Street Journal»-ը:
Բացի այդ, ըստ հրապարակման, ԱՄՆ նորընտիր նախագահն առաջարկել է եվրոպական երկրներին, որպեսզի եվրոպական զորքերը վերահսկեն Ուկրաինայում հրադադարը։