Wall Street Journal. ԱՄՆ-ին կարող է վեց տարի պահանջվել Իրանում օգտագործված հրթիռների պաշարների ամբողջական համալրման համար
ԱՄՆ-ին կարող է վեց տարի պահանջվել Իրանում օգտագործված հրթիռների պաշարների ամբողջական համալրման համար. այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ինչպես հաղորդում է պարբերականը, Իրանում պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն օգտագործել է ավելի քան 1 000 «Տոմահավկ» տեսակի հեռահար հրթիռ և մոտ 2 000 հակաօդային պաշտպանության հրթիռ։
ԱՄՆ պաշտոնյաների փոխանցմամբ՝ վարչակազմում ավելի ու ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե որքանով պատրաստ կլինի երկիրը այլ հնարավոր ռազմական ճգնաժամերի, այդ թվում՝ Թայվանի պաշտպանության սցենարի համար։ Այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Չինաստանի հետ հակամարտության նշաններ չեն երևում։
Աղբյուրների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն կարող է բախվել որոշակի տեսակի զինամթերքի դեֆիցիտի հետ, ինչը կազդի ռազմական ծրագրերի վրա։ Ինչպես գրում է «Wall Street Journal»-ը, վարչակազմի մի մասը կարծում է, որ խնդիրը հնարավոր է հաղթահարել պաշտպանական արդյունաբերության հզորացման և էժան զինամթերքի արտադրության արագացման միջոցով։
Ավելի վաղ «CNN»-ը տեղեկություն էր տարածել, որ Իրանի դեմ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն իր պաշարներից արդեն օգտագործել է «Պատրիոտ» տեսակի հրթիռների մոտ 50 տոկոսը։