Վճռաբեկ դատարանը Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ Իվերի Մելաշվիլուն թողել է կալանքի տակ
Վճռաբեկ դատարանը Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ Իվերի Մելաշվիլուն թողել է կալանքի տակ

Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ Իվերի Մելաշվիլուն կալանքը խափանման միջոց սահմանելու վերաբերյալ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Մելաշվիլու փաստաբան Էդուարդ Մարիկաշվիին:

Փաստաբանի խոսքով, որոշումը բանավոր լսելուց հետո կայացրել է դատավոր Պաատա Սիլագաձեն:

Թբիլիսիի քաղաքային դատարանը Իվերի Մելաշվիլուն և Նատալիա Իլիչովային կալանքը խափանման միջոց էր սահմանել հոկտեմբերի 8-ին: