Վստահության խմբի հետ զրուցել ենք, թե ինչ է արվել, ինչ ենք անելու ապագայում, ինչ խնդիրներ ունենք և ինչն է պետք ուղղել. Վախտանգ Գոմելաուրի
Վստահության խմբի հետ զրուցել ենք, թե ինչ է արվել, ինչ ենք անելու ապագայում, ինչ խնդիրներ ունենք և ինչն է պետք ուղղել. Վախտանգ Գոմելաուրի

Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին խորհրդարանում վստահության խմբի նիստից հետո խոսել է լրագրողների հետ:

Նախարարը նշել է, որ պատգամավորների հետ խոսել են, ներքին գործերի նախարարության 2020 թվականի գործունեության, ապագա անելիքների ու խնդիրների մասին, ինչպես նաև շտկումների մասին, որի վրա աշխատանքներ են տարվում:

«Ներքին գործերի նախարարությունը հաշվետվություն է կազմել վստահության խմբի համար: Մի քանի կարևոր հիմնախնդիրներ կային, որոնցից մեկը սահմանային ոստիկանությունն էր: Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է արվել, ինչ ենք նախատեսում անել ապագայում, ինչ խնդիրներ ունենք, ինչ պետք է շտկվի, ինչի վրա ենք աշխատում: Իհարկե, կար կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցը, թե ինչպիսին էր այն 2020 թվականին, ինչ արեցինք, ինչ կանխեցինք: Նաև ամենակարևոր հարցերից մեկը ռազմավարական խողովակաշարերի անվտանգությունն էր, ինչը շատ կարևոր է: Մենք խոսեցինք նաև գաղտնի գնումների խնդրի մասին», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: