Վստահ եմ, «Կրթությունը՝ ճանապարհ դեպի ազատություն» նախաձեռնությունը կդառնա ազգային գաղափար, որը կմիավորի ողջ հանրությանը. Կախա Կալաձե

11:36, 07.03.2019

Վստահ եմ, մեր իշխանության կողմից ներկայացված նախաձեռնությունը կդառնա նոր ազգային գաղափար, որը կմիավորի ողջ հանրությանը և կդառնա մեր երկրի ազատ ապագայի հիմք,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Վրաստանի Ազգային գրադարանում, որտեղ զրուցել է «Կրթությունը՝ ճանապարհ դեպի ազատություն» նոր նախաձեռնության մասին:

Ինչպես նշել է Կալա Կալաձեն, այսօր, հասարակությանը հայտնի է դարել կարևորագույն նախաձեռնությունը և հավակնոտ ծրագիրը, ըստ որի, պետությունը կստանձնի աննախադեպ պարտականությունը և ամեն տարի համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը, այսօրվա մյուջեի մեկ չորրորդ մասը կուղղի կրթության ոլորտի արագ զարգացմանը:

Նրա խոսքով, կրթությամբ աղքատությունը հաղթահարելու ազգային ծրագիրն այն անհրաժեշտ պայմանն է, որը ապագայում կնպաստի քաղաքացիների աշխատանքով ապահովմանը, նրանց որակավորման բարձրացմանը և արժանի փոխհատուցմանը, արժանի կյանքի պայմանների ստեղծմանը:

Նմանատիպ