Վստահ եմ, Բիձինա Իվանիշվիլուն ընտրելը «Վրացական երազանք»-ի նախագահ, դրական կանդրադառնա Վրաստանի քաղաքական կյանքի վրա
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարում է, որ որոշումը, որի համաձայն, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է լինելու Բիձինա Իվանիշվիլին, դրական կանդրադառնա Վրաստանի քաղաքական կյանքի վրա և նոր ազդակ կլինի թիմի համար:
«Վստահ եմ, այդ որոշումը դրական կանդրադառնա մեր երկրի քաղաքական կյանքի վրա: Դա կլինի նոր ազդակ՝ «Վրացական երազանք» կուսակցության յուրաքանչյուր անդամի համար, մեր թիմի և անձամբ ինձ համար, որպես վարչապետի»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Վրացական երազանք»-ի գրասենյակում անցկացված ճեպազրույցին:
Ինչպես նա հայտարարել է, առաջիկա օրերին կանցկացվի կուսակցության քաղաքական խորհրդի նիստը և այնուհետև համագումարը:
«Վստահ ենք, ինչպես քաղխորհուրդը, այնպես էլ պատվիրակները միաձայն կընտրեն Բիձինա Իվանիշվիլուն որպես նոր նախագահ և համապատասխանաբար կընտրվի քաղխորհրդի նորացված կազմը»,- նշել է վարչապետը:
Ինչպես հայտարարել է վարչապետը ճեպազրույցին, բնական և օրինական է հանրության հետաքրքրությունը կառավարող կուսակցությունում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: