Վստահ եմ, աշխարհի համադաշնության օգնությամբ կկարողանանք իրականացնել մեր խաղաղ նախաձեռնությունը. Մամուկա Բախտաձե

10:47, 28.09.2018

Մեր խաղաղարար նախաձեռնությունն ունի լիարժեք աջակցություն ԱՄՆ-ում, Եվրամիությունում և մեր գործընկեր բոլոր երկրները 100 տոկոս աջակցում են այս նախաձեռնությանը,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ թեման մեկնաբանելիս:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն կտա դադարեցնենք բռնազավթված տարածքններում այսօր առկա դեպոպուլացիայի գործընթացը:

«Ես այսօր ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ այն ինչ տեղի է ունենում եր օկուպացված տարածնքերում, դա մարդասիրական աղետ է: Մենք ունենք նախաձեռնություններ, թե ինչպես կասեցնենք այս մարդասիրական աղետը, ինչպես ստեղծենք հարթակ երկխոսության համար և հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, ունենան հասանելիություն կրթության և առողջապահության ծառայություններից օգտվելու, կոմերցիոն գործունեության, որպեսզի ունենան իրենց ընտանիքներին կերակրելու հնարավորություն: Սա շատ կարևոր նախաձեռնություն է և վստահ եմ, աշխարհի համադաշնության օգնությամբ կկարողանանք սկսել այս նախաձեռնության իրականացումը իրական կյանքում»,- նշել է վարչապետը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին դիմել է վրացերենով:

Նմանատիպ