Վրաստանում ժողովրդավարություն է, այժմ անհրաժեշտ է, որ բնակչությունը գնա քվեարկության, որ այս ժողովրդավարությունը արտահայտվի ընտրական գործընթացում. Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ
Վրաստանում ժողովրդավարություն է, այժմ անհրաժեշտ է, որ բնակչությունը գնա քվեարկության, որ այս ժողովրդավարությունը արտահայտվի ընտրական գործընթացում,- այս մասին Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ՝ Քերոլ Բյուրո-Բոնարդին:
Ինչպես նշել է Քերոլ Բյուրո-Բոնարդին, կարևոր է, որ ընտրողները ունենան հնարավորություն, կատարեն սեփական ընտրությունը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի ԿԸՀ-ից տեղեկանանք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, որ ապահովվեն ազատ ու արդար ընտրությունները, ինչը շատ կարևոր է երկրի համար: Շատ կարևոր է նաև, որ մարդիկ կարողանան կատարել սեփական ընտրությունը: Ինչպես տեսանք, ընտրություններին մասնակցում են շատ թեկնածուներ և նորմալ է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշակի լարվածություն կա: Կեղծ լուրերը և սոցիալական լրատվամիջոցները նույնպես կարող են գործոն հանդիսանալ այս լարվածության մեջ: Դա նորմալ է և տեղի է ունենում բոլոր երկրներում: Քանի որ շատ թեկնածուներ են առաջադրվում, բնակչությունն ունի ընտրություն: Ես ակնկալում եմ, որ մարդիկ կգնան ընտրությունների: Վրաստանում ժողովրդավարություն է, այժմ անհրաժեշտ է, որ բնակչությունը գնա քվեարկության, որ այս ժողովրդավարությունը արտահայտվի ընտրական գործընթացում»,- հայտարարել է Քերոլ Բյուրո-Բոնարդին: