Վրաստանում ժողովրդավարություն է, այժմ անհրաժեշտ է, որ բնակչությունը գնա քվեարկության, որ այս ժողովրդավարությունը արտահայտվի ընտրական գործընթացում. Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ

17:56, 29.10.2020

Վրաստանում ժողովրդավարություն է, այժմ անհրաժեշտ է, որ բնակչությունը գնա քվեարկության, որ այս ժողովրդավարությունը արտահայտվի ընտրական գործընթացում,- այս մասին Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ՝ Քերոլ Բյուրո-Բոնարդին:

Ինչպես նշել է Քերոլ Բյուրո-Բոնարդին, կարևոր է, որ ընտրողները ունենան հնարավորություն, կատարեն սեփական ընտրությունը:

«Մենք այստեղ ենք, որպեսզի ԿԸՀ-ից տեղեկանանք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, որ ապահովվեն ազատ ու արդար ընտրությունները, ինչը շատ կարևոր է երկրի համար: Շատ կարևոր է նաև, որ մարդիկ կարողանան կատարել սեփական ընտրությունը: Ինչպես տեսանք, ընտրություններին մասնակցում են շատ թեկնածուներ և նորմալ է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշակի լարվածություն կա: Կեղծ լուրերը և սոցիալական լրատվամիջոցները նույնպես կարող են գործոն հանդիսանալ այս լարվածության մեջ: Դա նորմալ է և տեղի է ունենում բոլոր երկրներում: Քանի որ շատ թեկնածուներ են առաջադրվում, բնակչությունն ունի ընտրություն: Ես ակնկալում եմ, որ մարդիկ կգնան ընտրությունների: Վրաստանում ժողովրդավարություն է, այժմ անհրաժեշտ է, որ բնակչությունը գնա քվեարկության, որ այս ժողովրդավարությունը արտահայտվի ընտրական գործընթացում»,- հայտարարել է Քերոլ Բյուրո-Բոնարդին:

Նմանատիպ