Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է երկու տարով
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է երկու տարով:
Ինչպես նշված է առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, դեկտեմբերի 3-ին Եվրամիության խորհուրդը կայացրել է որոշում, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 14-ը: Այս ժամանակահատվածի համար Եվրամիության բյուջեից առաքելության համար նախատեսված է 44,8 մլն. եվրո:
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) քաղաքացիական առաքելություն է, որը տեղակայվել է 2008 թվականի դեկտեմբերին, Եվրամիության միջնորդությամբ վեց կետից բաղկացած համաձայնագրից հետո, որը ձեռք է բերվել Ռուսաստանի և Վրաստանի միջև օգոստոսյան պատերազմից հետո: Նրա նպատակն է նպաստել հակամարտության կողմերի միջև հարաբերությունների կայունացմանը, կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: 2020 թվականի մարտից առաքելությունը ղեկավարում է Մարեկ Շչիգելը: