Վրաստանում Եվրամիության աջակիցների քանակը կայուն է. Յանոշ Հերման
Վրաստանում Եվրամիության աջակիցների քանակը կայուն է. Յանոշ Հերման

Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանի հայտարարությամբ, Վրաստանում Եվրամիության աջակիցների քանակը կայուն է, սակայն հնարավոր է ավելանա կամ նվազեցվի:

Այսպես է պատասխանել դեսպանը լրագրողի հարցին, կապված ազգային-ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության արդյունքներին, որի համաձայն Եվրամիությանը աջակցող Վրաստանի քաղաքացիների քանակը 80 տոկոսից նվազել է մինչև 72-ը:

«Վերջին հետազոտության մեջ, որը նշել եք ցուցանիշը փոփոխական է և ես չեմ կարող այն կապել որևէ գործոնի հետ: Սա հասարակական կարծիքը հետազոտողների և քաղաքական վերլուծաբանների իրավասությունն է: Մենք հետևում ենք այս գործընթացներին, սակայն չեմ ասի, որ մեծ ուշադրություն ենք դարձնում դրանց, տվյալները փոփոխական են: Իսկ եթե տեսնենք դինամիկ աճ ապա մեր ուշադրությունը գնալով կուժեղացվի»,-նշել է Յանոշ Հերմանը:

NDI-ի վերջին հետազոտության համաձայն, հարցմանը ենթարկված քաղաքացիների 72 տոկոսը կողմ է Վրաստանի իշխանությունների նպատակին, որի համաձայն երկիրը պետք է դառնա Եվրամիության անդամ: