Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը Թբիլիսիում ներկայացնելու է նոր արտաքին ներդրումային ծրագիրը
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը այսօր, Թբիլիսիում ներկայացնելու է նոր արտաքին ներդրումային ծրագիրը,-այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության մամլո ծառայությունը:
Միջոցառումը բացելու են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին, Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման մասին բանակցությունների տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան և Եվրոպայի վերակասռուցման և զարգացման բանկի տնօրենը Կովկասում, Մոլդովայում և Բելառուսում Բրունո Բալվաներան:
«Միջոցառմանը զրուցելու են այն բարիքների մասին, որոնք Վրաստանը ստանալու է Եվրամիության նախաձեռնություններից, որոնք նախատեսում են գալիք 4 տարիների ընթացքում 4,1 մլրդ. եվրոյի տրամադրում: Այս նախաձեռնությունների նպատակն է, աջակցել պետական և մասնավոր կառուցվածքներին, որի համաձայն նրանք ներդրումներ կատարեն Եվրամիության հարևանությամբ գտնվող երկրներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan