Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 124:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 15 327 դեպք: Ապաքինվել է ևս 246 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7613: