Վրաստանում վեցերորդ անգամ կանցկացվեն «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունները
Վրաստանում վեցերորդ անգամ կանցկացվեն «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունները։ Պաշտպանության նախարարության Արմի-հոլում տեղի է ունեցել տեղեկատվական ճեպազրույց՝ կապված զորավարժությունների մեկնարկի հետ։ Պաշտպանության ուժերի արևելյան հրամանատար-«Արժանի գործընկեր 2022»-ի ղեկավար, բրիգադի գեներալ Ռոլանդ Ձնելաձեն ներկայացրել է զորավարժությունների մասին շնորհանդեսը։
Նա խոսեց ուսումնավարժության նպատակի և խնդիրների մասին և կենտրոնացավ Վրաստանի պաշտպանության ուժերի համար բազմազգ զորավարժություններին մասնակցելու և պաշտպանական կարողությունների ամրապնդման կարևորության վրա։
Ճեպազրույցին մասնակցելու համար Արմիհոլում հավաքվել են պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին, նրա տեղակալները, պաշտպանության նախարարի տեղակալները, զորավարժություններին մասնակցող երկրների պաշտպանական կցորդները և ՆԱՏՕ-ի գլխավոր խմբի օտարերկրյա փորձագետները։
«Արժանի գործընկեր 2022»-ի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունը և փոխգործունակությունը՝ ապահովելու կայուն և անվտանգ միջավայր Սևծովյան տարածաշրջանում։ Այս տարի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Բազմազգ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինվորական։ Այս տարվա բազմազգ զորավարժությունների մասնակիցներն են՝ Վրաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Սլովակիա, Նորվեգիա, Հունգարիա, Լիտվա, Ադրբեջան, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Լեհաստան, Ճապոնիա, Լիտվա- Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադը և Շվեդիայի զինված ուժերը»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։