Վրաստանում այսօրվանից պաշտոնապես սկսվում է նախընտրական քարոզարշավը
Վրաստանում այսօրվանից պաշտոնապես սկսվում է նախընտրական քարոզարշավը

Վրաստանում նախագահական ընտրությունների հետ կապված այսօրվանից պաշտոնապես սկսվում է նախընտրական քարոզարշավը:

Ընտրական օրենսդրության 45-րդ հոդվածի առաջին կետով, նախընտրական քարտոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է քվեարկությունից 60 օր առաջ:

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, ընտրությունների օրը ներառյալ, արգելված է այնպիսի նախագծերի իրականացումը, որը մինչ այդ հաշվի առնված չեն եղել Վրաստանի պետական, ինքնավար հանրապետության հանրապետական կամ տեղի ինքնակառավարման միավորի բյուջեում, բացառությամբ օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

Բացի այդ, օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 28-ը արգելվում է կենսաթոշակի, սոցիալական օգնության, նպաստի ավելացում, բացառությամբ Ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 41-րդ կետով սահմանված դեպքի:

Արդեն օգոստոսի 30-ից, տեղամասային ընտրական հանձնաժողովների համալրման նպատակով, շրջանային ընտրական հանձնաժողովները կհայտարարեն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նախընտրական մրցույթ:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 28-ին: