Վրաստանում, վաղը առավոտյան 08:00-ից կարգելվի ավելի քան 3 անձի հավաքը
Վրաստանում, վաղը առավոտյան 08:00-ից կարգելվի ավելի քան 3 անձի հավաքը

Վրաստանում, վաղը առավոտյան 08:00-ից կարգելվի ավելի քան 3 անձի հավաքը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, նշված արգելքը չի վերաբերում մթերային խանութներին և դեղատներին, սակայն այստեղ պահպանված պետք է լինի երկու մետր հեռավորությունը:

«Արգելվում է ավելի քան երեք անձի հավաքը, բացառությամբ մթերային խանութների և դեղատների, որտեղ պարտադիր պետք է պահպանել երկու մետր սոցիալական հեռավորություն: Բացի այդ, կառավարության կողմից թույլատրված կլինեն ձեռնարկությունները, որոնք առանձնահատուկ անհրաժեշտության դեպքում կլինեն առանձին գրված, առանձին արձանագրությամբ, որը համաձայնեցված կլինի առողջապահության նախարարության հետ»,- հայտարարել է Գախարիան: