Վրաստանում Թուրքիայի դեսպանը այցելել է Առաջին ալիք
Screenshot
Թուրքիայի Հանրապետության դեսպանը այցելեց Վրաստանի հանրային հեռարձակող։ Նրա հետ հանդիպեցին գլխավոր տնօրենը և հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Մուստաֆա Թյուրքերը նրանց շրջեցրեց Հանրային հեռարձակողի նոր շենքում։ Նրանք քննարկեցին տարբեր ոլորտներում ապագա համագործակցությունը։ Դեսպանի խոսքով՝ Վրաստանն ու Թուրքիան բազմակողմանի հարաբերություններ ունեն կառավարական, տնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում։ Նա պատրաստակամություն հայտնեց ապագայում ավելի խորը հարաբերություններ հաստատել Հանրային հեռարձակողի հետ։