Վրաստանում տեղի են ունեցել 4.2 և 3.0 մագնիտուդով երկու երկրաշարժեր

10:12, 08.09.2026

Վրաստանում մոտ մեկ ժամվա տարբերությամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ։

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ առաջին ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 08:52-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաք քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Բեժանո գյուղում։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ։

Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել ժամը 09:09-ին։

Այս անգամ էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաք քաղաքից 18 կիլոմետր հյուսիս՝ Ալաթումանի գյուղի մոտ։ Ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ։

Նմանատիպ