Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի լրատվությամբ, ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 14:29-ին:
Նախնական տեղեկությամբ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ:
Էպիկենտրոնը Ամբրոլաուրիում, Ծեսի գյուղից 13 կմ. խորության վրա էր:
Փլուզումների, կամ որևէ վնասի մասին լրատվություն չի տարածվել:
Հեղինակ -
Edgar Barsegyan