Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 01:52-ին։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռուսթավի քաղաքի մոտակայքում։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 բալ։