Վրաստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա՝ Ուսեինկենդի գյուղի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.7 մագնիտուդ։
Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 13:16-ին։