Վրաստանում սպասում են եղանակի վատթարացմանը
Վրաստանում սպասում են եղանակի վատթարացմանը

Օդերևույթաբանները Վրաստանում կանխատեսում են եղանակի վատթարացում:

Շրջակա միջավայրի գործակալության լրատվությամբ, փետրվարի 11-ի օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 13-ը Վրաստանում սպասվում է անձրև: Բարձրալեռ շրջաններում սպասվում է նաև ձյուն: Այս օրերին սպասվում է նաև քամի: Ինչ վերաբերում է ծովին, ապա այնտեղ սպասվում է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Շրջակա միջավայրի գործակալությունում նշում են, որ նման տեղումները հնարավոր է որոշ գետերում առաջացնեն մակարդակի բարձրացում::