Վրաստանում փետրվարի 13-14-ը կանխատեսվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, 15-ից սպասվում են տեղումներ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 13-14-ը Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հարթավայրերում ցերեկը կհասնի մինչև +20, +25 աստիճան, իսկ փետրվարի 15-ից սպասվում է անձրևային եղանակ, հետևաբար օդի ջերմաստիճանը նույնպես կնվազի։
«Փետրվարի 13-14-ին Թբիլիսիում կանխատեսվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 15-ին սպասվում է թեթև անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ին ցերեկը կլինի +20, +22, փետրվարի 15-ին +15, +17 աստիճան տաքություն։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) փետրվարի 13-14-ը կանխատեսվում տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան, իսկ փետրվարի 15-ին կդիտվի անձրև, սպասվում է նաև կայծակ։ Օդի ջերմաստիճանը կնվազի:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութայիսի, Զեստաֆոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) փետրվարի 13-14-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան, իսկ փետրվարի 15-ին կդիտվի անձրև, տեղ-տեղ կայծակ, ջերմաստիճանը կնվազի։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) փետրվարի 13-14-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան, իսկ փետրվարի 15-ին կդիտվի անձրև, տեղ-տեղ կայծակ, ջերմաստիճանի նվազում։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) փետրվարի 13-14-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան, իսկ փետրվարի 15-ին կդիտվի անձրև, ջերմաստիճանը կնվազի։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) փետրվարի 13-14-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան, փետրվարի 15-ին տեղ-տեղ կդիտվի անձրև, ջերմաստիճանը կնվազի։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ը կլինի +21, +23 աստիճան տաքություն։ Փետրվարի 15-ին տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոպլիստծղարա) փետրվարի 13-14-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան, փետրվարի 15-ին տեղ-տեղ կդիտվի անձրև, ջերմաստիճանը կնվազի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) փետրվարի 13-14-ը կդիտվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան, իսկ փետրվարի 15-ին տեղ-տեղ ձյուն կտեղա, ջերմաստիճանը նույնպես կնվազի»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։