Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 31-36 աստիճան
Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 31-36 աստիճան

Այսօր Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 31-36 աստիճան: Տեղեկությունը տարածում է Միջավայրի ազգային գործակալությունը:

Նրանց փոխանցմամբ, մայիսի 22-ին, օրվա երկրորդ կեսից սպասվում է օդերևութաբանական պայմանների կտրուկ վատացում. Անձրև և ամպրոպ, ուժգին կարկուտ, կփչի արևմուտքի քամին, իսկ մայիսի 23-ին ծովում սպասվում է 4-5 բալ փոթորիկ:

«Մայիսի 23-24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 15-17 միավորով: Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան գետերի վարարման պատճառ: Երկրի լեռնային գոտիներում հնարավոր են սողանքներ»,- հայտարարում են միջավայրի ազգային գործակալությունում: