Վրաստանում հուլիսի 29-ից օդի ջերմաստիճանն ավելանալու է 2-3 աստիճանով:
Ինչպես Առաջին ալիքին է հայտնել Միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների վարչության ղեկավար Դոդո Գվազավան, Թբիլիսիում մինչև օգոստոսի 1-2-ը կպահպանվի առանց տեղումների եղանակ և օդի առավելագուն ջերմաստիճանը կլինի 36-38°:
«Հուլիսի 29-ից օդի ջերմաստիճանը կավելանա և հնարավոր է մոտենա 40 աստիճանին»,- հայտարարել է Գվազավան:
Դրա հետ մեկտեղ, նրա տեղեկությամբ, Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, որը ազդեցություն չի գործի օդի ջերմաստիճանի վրա:
Ինչ վերաբերում է Արևմտյան Վրաստանին, կարճաժամկետ կանխատեսումների վարչության ղեկավարի հայտարարությամբ, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 29, սակայն օդերևութաբանները որոշ շրջաններում կանխատեսում են կարճատև անձրև և ամպրոպ: