Վրաստանում նախագահական ընտրությունները կայացան, Սալոմե Զուրաբիշվիլին հաղթեց գրեթե 20% առավելությամբ. Մամուկա Բախտաձե
Վրաստանում նախագահական ընտրությունները կայացան, Սալոմե Զուրաբիշվիլին հաղթեց գրեթե 20% առավելությամբ. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քաղաքացիական բարձր պատասխանատվության համար:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն այսօրվա մամլո ասուլիսին, ԿԸՀ-ի կողմից հաշվված է ձայների 100 տոկոսը, երկրում կայացան Վրաստանի նախագահական ընտրությունները:

«Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է գրեթե 20% առավելությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ տիկին Սալոմեին՝ հաղթանակի առթիվ և հաջողություն մաղթում Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրան արդեն նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են մեր բարեկամ երկրների առաջնորդները: Ընտրություններին գրանցվել է բարձր ակտիվություն: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քաղաքացիական բարձր պատասխանատվության համար: Շնորհակալություն մեր կողմնակիցներին՝ վստահության այսպիսի մակարդակի համար»,- հայտարարել է Բախտաձեն: