Վրաստանում մինչև փետրվարի 11-ը կպահպանվեն բարդ օդերևութաբանական պայմանները
Վրաստանում մինչև փետրվարի 11-ը կպահպանվեն բարդ օդերևութաբանական պայմանները

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մինչև փետրվարի 11-ը Վրաստանում կպահպանվեն բարդ օդերևութաբանական պայմանները. Ուժգին քամի, ձյուն, մառախուղ և ձնաբուք, ծովում փոթորիկ, ավտոճանարհներին մերկասառույց:

Ավտոճանապարհների առանձին հատվածներում առատ ձյան, տեսանելիության վատթարացման ձնաբքի և ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը:

Գործակալության տեղեկությամբ, փետրվարի 9-11-ը Վրաստանի ողջ տարածքում զգալիորեն կնվազի ջերմաստիճանը, որը հնարավոր է վնասի ցիտրուսային կուլտուրաները: